211652_close_icon
views-count799 դիտում article-date 20:10 25-07-2024

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեսանյութ է տարածել՝ նշելով, որ գնահատում է վերջին տարիներին Եվրոպական միության անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը տեղադրված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում։

«Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը, ակտիվ ներգրավվածությունը և գործընկերությունը, որոնք արտացոլվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման և կարևորագույն կետերի հասնելու մեջ», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ տեսանյութին կից գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր