211652_close_icon
views-count1120 դիտում article-date 19:36 25-07-2024

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցային քննարկումներին

Հուլիսի 7-9-ը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակներում քննարկումների ՀՀ ՖՆ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման ուղղությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, այցը կազմակերպվել է ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև 2023-2025 թթ. երկկողմ համաձայնագրի 2024 թ. միջոցառումների ծրագրով նախատեսված «ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ուղղության շրջանակներում։ Վերջինիս ընթացքում պատվիրակությունը մասնակցել է հարկային եկամուտների կանխատեսման ուղղությամբ կատարված աշխատանքի ամփոփ արդյունքների, ինչպես նաև տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կանխատեսման գործիքակազմի կատարելագործման աշխատանքների քննարկումներին։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին․

երկկողմ համագործակցության շրջանակներում գործող ծրագրերի ընթացքը.

«ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ծրագրի ընթացիկ արդյունքները.

ՀՀ ֆինանսների նախարարությունում իրական հատվածի կանխատեսումների համար ներկայումս կիրառվող մոդելային համակարգը.

ՌԴ ՖՆ գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված կիսակառուցվածքային մակրոտնտեսական մոդելը և դրա միջոցով կանխատեսումների իրականացումը.

հարկաբյուջետային կանխատեսումների և ռիսկերի գնահատման համակարգը ՌԴ ֆինանսների նախարարությունում.

համագործակցության շրջանակներում նոր գործիքակազմի մշակումը մակրոտնտեսական բնույթի հարկաբյուջետային ռիսկերի գնահատման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր