Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է պանելային քննարկման
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ մասնակցել է «Հարկային արդարության կարևորությունը առավել արդար և հավասար հասարակություն ստեղծելու համար» պանելային քննարկմանը, որը վարում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Սիմոն Մանուկեան գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը: Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից։
«Հետաքրքիր և կառուցողական քննարկում ունեցանք հարկային արդարության քաղաքականության շրջանակի, ընթացիկ հարկային ճարտարապետության հիմնական մարտահրավերների և հարկային արդարության բարձրացման և անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ սոցիալական դաշինքի մասին։
Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, Նորվեգիայի և Ֆինլանդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող «Հարկերը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակներում»,- ասված է գրառման մեջ: