Ուկրաինային սատարելը Գերմանիայի պատմական պատասխանատվության հարցն է. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինային սատարելը Գերմանիայի պատմական պատասխանատվության հարց է որակել, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը։
«Սեփական պատմության հանդեպ մեր պատասխանատվությունից ելնելով՝ այս իրավիճակում Գերմանիան կարող է լինել միայն մեկ կողմում՝ Ուկրաինայի կողմում»,- շաբաթ օրը Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձի 80-ամյակին նվիրված ելույթում հայտարարել է Շոլցը:
«2024 թվականին չենք կարող տոնել հուլիսի 20-ը՝ չմտածելով ավելի քան երկու տարի Ռուսաստանի հանցավոր ագրեսիվ պատերազմին դիմադրող Ուկրաինայի խիզախ քաղաքացիների մասին»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։