994 դիտում
14:42 19-07-2024
Կանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
Օլիմպիադան կանցկացվի Հայաստանում օգոստոսի 15-ից՝ 5 օր տևողությամբ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից: Բացի հիմնական մրցույթներից՝ կանցկացվեն նաև բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի և երգի, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):
Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային կարող են մասնակցել սփյուռքի հայկական կրթօջախների 14-18 տարեկան սաները:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (կցվում է) և մինչև 2024 թ. օգոստոսի 4-ն այն ուղարկել [email protected] և/կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին. էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ +374 (10) 599-647:

Նմանատիպ նյութեր
1308 դիտում
21:26 23-07-2015
Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան
1348 դիտում
18:18 14-08-2024
Մեկնարկում է Համահայկական հայագիտական օլիմպիադան
1490 դիտում
15:38 25-07-2016
Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները
Այս բաժնից
694 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1462 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա