1308 դիտում
21:26 23-07-2015
Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան
Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին: Օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից:
Այս օրերին 14-18 տարեկան շուրջ 80 հայ պատանիներ և աղջիկներ իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում: Առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմության մրցույթ:
Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցման ժամանակ:
Բացի հիմնական մրցույթից, նախատեսված են նաև հայկական երգի և ասմունքի մրցույթներ, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր:
Նշենք, որ, Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Նմանատիպ նյութեր
991 դիտում
14:42 19-07-2024
Կանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան
1348 դիտում
18:18 14-08-2024
Մեկնարկում է Համահայկական հայագիտական օլիմպիադան
1490 դիտում
15:38 25-07-2016
Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները
Այս բաժնից
691 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1459 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա