1138 դիտում
19:34 17-07-2024
ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:
Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցի շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հարությունյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները:
Ծրագրի համակարգող Անի Հովսեփյանը ներկայացրել է գրասենյակի աշխատանքներն՝ ըստ ուղղությունների և ձեռք բերված արդյունքների։
Նշվել է, որ 2023 թվականից 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում վերաթողարկվել է www.creativeeurope.am կայքէջը, ստեղծվել են էջեր սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram, LinkedIn: Ավելի քան 80 կազմակերպության և անհատ ստեղծագործողների հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ստեղծվել է պարբերաբար թարմացվող տեղեկատվական բազա (թանգարաններ, փառատոներ, թատրոններ, գրադարաններ, հրատարակիչներ, արվեստի գործիչներ և այլն)։
Նշյալ ժամանակահատվածում մոտ 10 հայտադիմում է ներկայացվել ԵՄ «Մշակույթ» բաժնի համագործակցության միջին և մեծ նախագծերին, «Culture moves Europe» անհատական շարժունակության ծրագրով ներկայացվել է 30 խմբային և անհատական հայտ։
Մասնակցություն է ապահովվել նաև Եվրոպական փառատոների ասոցիացիաների դրամաշնորհին՝ ներկայացնելով 3-ից ավելի հայտ: Հայաստանից հաղթել է «Երևան մյուզիք ուիք» նախագիծը։ Ամփոփվել են նաև 2024 թվականի Perform Europe ծրագրի արդյունքները: Կատարողական արվեստի 42 գործընկերության շուրջ 2,1 միլիոն եվրոյի աջակցություն կտրվի՝ տարատեսակ ծրագրեր իրագործելու և «Ստեղծագործ Եվրոպայի» երկրներում կատարողական արվեստի գործերի տարածման նպատակով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությանն՝ ի դեմս դեսպան Վասիլիս Մարագոսի, արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ եվրոպական ամենատարբեր հարթակներում ապահովվում է Հայաստանի մասնակցությունը:
«Առաջընթացն իսկապես նկատելի է, ինչը շատ կարևոր է: Առաջնային ենք համարում ավելի մեծ թվով մասնակցության հայտերի ներկայացումը և այս առումով պետք է հասկանանք, թե որոնք են այն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, որոնց բախվում են ծրագրերին դիմողները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ նախարարությունը պատրաստակամ է քննարկելու այս ուղղությամբ աջակցության բարելավումը, որն էլ ավելի կընդլայնի ծրագրին Հայաստանից մասնակցության հնարավորությունները և կապահովի ավելի բարձր մասնակցություն մարզերից։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երիտասարդ ստեղծագործողների և խմբերի կողմից ներկայացվող ծրագրերի և նախաձեռնությունների՝ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը համահունչ լինելը:
«Առաջնային է ավելի մեծ թվով ստեղծագործողների ներգրավվածությունը և մասնակցության ապահովումը: Ընդ որում, մասնակիցները միևնույն թեմայի շուրջ կարող են համատեղ հայտ մշակել, ինչը, կարծում եմ, կբարձրացնի հաղթելու հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության արդյունավետությունը:
««Ստեղծագործ Եվրոպայի» գրասենյակների աշխատանքներն ուղղված են նպաստելու եվրոպական մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը, ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացմանը, մշակութային կառույցների և անհատների կարողությունների զարգացմանը, գործընկերային կապերի հաստատմանը: Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի արդյունքում կնպաստենք այս նպատակների իրականացմանը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը գործում է 2023 թվականից՝ «ՀՀ և ԵՄ միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի հիման վրա, որը վավերացվել է 2022 թ. դեկտեմբերին:
Օգոստոսի 1-ին մեկնարկելու է «Culture moves Europe» ծրագրի մասնակիցների նոր կանչը: Ծրագիրը տրամադրում է շարժունության դրամաշնորհներ արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին՝ ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի ոլորտներում:

Նմանատիպ նյութեր
3386 դիտում
23:09 17-12-2018
Տրվել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության պաշտոնական մեկնարկը
4300 դիտում
17:12 19-03-2018
Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության հուշագիրը
5332 դիտում
15:25 28-06-2018
Հայաստանը կմասնակցի Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին
Այս բաժնից
562 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
691 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր