3386 դիտում
23:09 17-12-2018
Տրվել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության պաշտոնական մեկնարկը
Դեկտեմբերի 15-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում միջոցառմամբ տրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը, դեսպաններ, հյուպատոսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հայաստանյան մշակութային կազմակերպություններից:
Միջոցառման շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը և համակարգող Զաբել Մանուկյանն անդրադարձան գրասենյակի այս տարվա աշխատանքներին, ներկայացրեցին առաջին հաջողության պատմությունը՝ «Փոքր թատրոնի» մասնակցությամբ «ImPArt» ծրագիրը, քննարկվեցին 2019 թվականի ծրագրերն ու հեռանկարները։ Միջոցառման հատուկ հյուրն էր Սլովենիայի «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի ղեկավար Մատեյա Լազարը, ով իր փորձով և խորհուրդներով կիսվեց ներկաների հետ։
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը ողջունելով ներկաներին, անդրադարձավ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի իրականացման նախապատմությանը: Նախարարի տեղակալը նշեց. «ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ գործում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակը, որն ակտիվ գործունեություն է իրականացնում` նպաստելով արվեստագետների և ոլորտի կազմակերպությունների շրջանում ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և աջակցելով ծրագրի հայտերի ներկայացման գործընթացին: Քանի որ ծրագիրը բացառիկ է իր ընձեռած հնարավորություններով և կարող է խթան հանդիսանալ Հայաստանում մշակութային կյանքը մեծ թափով զարգացնելու գործում, ուստի մշակութային և ստեղծարար ոլորտի ՀԿ-ներին և շահագրգիռ այլ կազմակերպություններին կոչ եմ անում ցուցաբերել ակտիվ մասնակցություն»:
Գրասենյակի և ծրագրի մասին խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության մշակույթի պատասխանատու Վարդուհի Սարգսյանը։ Միջոցառումն ուղեկցվում էր հայաստանյան երաժիշտների կատարումներով։ Երաժշտական ելույթներով հանդես եկան «Շողակն ֆոլք» անսամբլը, Իջևանի «Ավանդույթ» երաժշտական դպրոցի սաները և «Աստղիկներ» մշակութային կենտրոնի երգչախմբերը. Եվրամիության հիմնը ներկայացվեց հայկական ավանդական երաժշտական նվագարաններով և փոքրիկ երգիչների եգեցողությամբ։ Միջնադարյան հայկական պոեզիայի յուրահատուկ մատուցմամբ ներկայացավ «Տիեզերք բենդը»:
Միջոցառումը եզրափակեց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը՝ «Չինար ես» երգի կոմիտասյան անզուգական կատարմամբ՝ ընդգծելով 2019-ին ամենահատկանշական մշակութային իրադարձությունների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
19:34 17-07-2024
ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը
1844 դիտում
11:58 14-10-2016
Երևանում տրվել է Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը
4300 դիտում
17:12 19-03-2018
Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության հուշագիրը
Այս բաժնից
514 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
637 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր