4432 դիտում
20:15 08-11-2021
«Ձեր հալը հալ չի՝ նման ծրագրեր անելու համար»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանի մասին. aravot.am
«Պատերազմի մասին նոր բան դժվար է ասել։ Այսօր ուզում եմ շեշտել մի քանի անհերքելի փաստ։ Առաջին․ այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար»,-Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է aravot.am-ը։
Նա նշեց․ «Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ։ Ըստ էության՝ հրահրեց պատերազմ։ Երկրորդ․ այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմում պարտվելու համար։ Գիտակցաբար, թե ոչ, այլեւս կարեւոր չի՝ սխալ քայլերով, հիմարություններով․․․ պարտությունը շատ ավելի շուտ է սկսվել՝ նոյեմբերի իննինը չէ, այլ երբ սկսեցին հետապնդել հերոսներին, գլխատել բանակը, կադրային ջարդ անել բանակում։ Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ իրենց հավատարիմ բանակ։ Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ։ Երրորդ․ 44 օրում մենք մենակ ենք մնացել։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել։ Ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիա եւ պատերազմ սկսած պետությանը։ Երկրորդ համաշխարհայինից հետո նման բան չի եղել։ Բա մեկը չկա՞ր՝ զանգեին ասեին՝ մի դատապարտող բան ասա, պատերազմ է սկսվել․․․ Այդ ի՞նչ վիճակում էին հայտնվել․․․հիմա էլ այդ մարդիկ խաղաղության դարաշրջան բացում տարածաշրջանում․ ձեր հալը հալ չի՝ նման ծրագրեր անելու համար․․․4-րդ․ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն կար, որոշ տվյալներով, հոկտեմբերի 7-ին եւ 19-ին, բայց հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ։ Այդ օրերից հետո զոհվածների մեղավորությունն այս իշխանության խղճին է։ Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է։ Այս փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական հայտարարություններով, եւ իրենք պատասխան են տալու այս ամենի համար»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»