5152 դիտում
10:06 14-07-2024
Ճայը. ընդհատումը վերջ չէ․ ՎԱՐԴ Սիմոնյանի ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Ո՞վ է մարդը։ Մարդը հողն է, որովհետև Արարիչը հենց երկրի հողից ստեղծեց նրան։ Մարդկանց է վստահված երկինք ու երկիր իրար կապելու շնորհը ։ Ամենաշատը գիտե՞ք, որ հարցից եք վախենում՝ Որտեղ է եղբայրդ...Դու նրա հիշատակն էլ չես հարգում, եթե սխալվում եմ, հենց հիմա գնա և արածացրու նրա թողած ոչխարներին։ Մեր մեջքն անընդհատ ծեծող այս պատերազմը մի ծանր զրույց ունի մեզ հետ, բայց նախ ուզում է բոլորիս իջեցնել խոնարհության հատակը։
Ինքը նաև Յուրի Բախշյանի փոխարեն է փորձում ապրել, Երբ նրա արածը մի փոքր շատ թվա , համարեք, որ երկու մարդու գործ է արել՝ թե իր, թե Յուրի Բախշյանի փոխարեն: Դրանից Անահիտ Բախշյանը միայն երջանիկ կզգա իրեն, որովհետև հենց դրան է ձգտում . անել այնքան և այնպես, ինչքան ու ինչպես կանեին երկուսով՝ Յուրի և Անահիտ Բախշյանները:
Գորիսը գրելիք չէ: Ո՞վ է Գորիսը, այսինքն՝ ո՞վ է անգրելին, անգիրը: Գորիսում ամենատեսարժանը հենց գորիսեցիք են: Հենց նրանց մաշկի տակ են ապրում այն բոլոր հրաշալիքները, որոնց մի չնչին մասն այսօր պահպանվել է՝ քարագիր կամ մատենագիր:
Մարդու կամ երկրի քաղաքակրթական առաջին նշանը խիղճն է, միայն խիղճը: Քաղաքակրթությունը խիղճ է փնտրում, մնացած ամեն ինչ նյութ է՝ անգամ միտքը, գաղափարները, արվեստները՝ ամբողջը:
Այս տարի կլրանա Հոկտեմբերի 27 -ի ահաբեկչության 25 տարին։ Մեղրիի հարցը օրակարգ մտավ 27-ի ահաբեկչությունից հաշված ամիսներ անց։ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, <<Միասնություն >> դաշինքը մերժել էին Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշած << Զանգեզուրի միջանցք>>-ի գաղափարը։ Ողջ լինեին նրանք հազիվ թե միջպետական ճանապարհի Գորիսի հատվածի վերահսկողությունը անցներ Ադրբեջանին։Ողջ լինեին նրանք հազիվ թե Էրդողանն ու Ալիևը կարողանային այսօրվա նվաստացնող բառապաշարով խոսել մեզ հետ։ Այս մղձավանջը սկսվեց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո։ Մարտի-1, Ապրիլյան պատերազմ, 44-օրյա պատերազմ, Արցախի կորուստ․․․․․ Մղձավանջ, որ այսօր էլ մաս-մաս փոքրքցնում է մեր երկիրը և մեր վաղվա օրը դարձնում անորոշ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
22:17 12-10-2019
«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Յուրի Բախշյանին նվիրված «ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ՎԵՐՋ ՉԷ՛» ֆիլմի ցուցադրությունը
4723 դիտում
09:34 11-11-2019
Ռուս-Բրիտանական «Սոչիի Կինոփառատոնին» հայազգի կինոռեժիսորը կներկայացնի «Ճայը» ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2263 դիտում
09:24 21-11-2019
Հայ կինոռեժիսոր Մաննեն Սոչիի կինոփառատոնում ներկայացրել է «Ճայը» ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
859 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
664 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու