Մոսկվայի մարզում «Սուխոյ Սուպերջեթ» տեսակի օդանավ է կործանվել
Մոսկվայի մարզում կործանվել է «Սուխոյ Սուպերջեթ» տեսակի ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 14: 52-ին: Փոխանցում է Azatutyun-ը։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է Մոսկվայի ժամանակով 15:02-ին։ Անձնակազմի երեք անդամները զոհվել են։
Ավիավթարի ճշգրիտ վայրը Կոլոմնայի մոտ՝ Բոլշոյե Կարասևո գյուղի մոտակայքում գտնվող անտառն է: Կոլոմնայի ղեկավար Ալեքսանդր Գրեչիշչևի խոսքով, տեղի բնակչությանը վտանգ չի սպառնում։
Վթարի ստույգ պատճառները դեռ հայտնի չեն: Մոսկվայի մարզում ավիավթարի վայրում հրշեջ-փրկարարական ջոկատներ են աշխատում: