211652_close_icon
views-count3232 դիտում article-date 13:25 09-07-2024

Երևանում կայացել է 3,333,000 FTN մրցանակային ֆոնդով 2-րդ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը

Ս․թ․ հուլիսի 3-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կայացել է խաղային ոլորտի 2-րդ՝ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 3 333 000 FTN։

Խաղային արդյունաբերության այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, Endorphina-ն, Tom Horn Gaming-ը, Aviatrix-ը և Rubyplay-ը B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 70-ից ավելի միջազգային ընկերությունների թվում են։

B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։

Խաղերը ներառում են 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։

B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 9 անվանակարգում։  «Լավագույն FTN կազինո խաղ» անվանակարգում կան 2 հաղթողներ՝ «Aviatrix» ընկերության «FTN Aviatrix»-ը և «PopOK Gaming»-ի «Fast Fruits» խաղը։

«Լավագույն խաղային սյուժե» է ճանաչվել «Tom Horn Gaming»-ի «Biggy Winnie feat. Mr. First» խաղի սյուժեն։

«Լավագույն Bahamut խաղ»-ը «Voznisoft»-ի «VaultWin»-ն է։ «Լավագույն խաղային դիզայն»-ով են առանձնացել «Lambda Gaming»-ի «Candy Splash» և «Platipus»-ի «First of Olympians» խաղերը։ «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ» անվանակարգում հաղթել է «Pascal Gaming»-ի «Bahamut» խաղը։ «Առցանց խաղատան լավագույն խաղը» «Peter & Sons»-ի «Wild Wild Fishing»-ն է։

Այս տարի ավելացել են ևս 3 անվանակարգեր։ «Խաղային լավագույն ձեռքբերում» է համարվել «PopOK Gaming»-ի  «FastMaster»-ը։ «Լավագույն արկադային խաղ է» «Gaming Corps»-ի «Mr․ First Mines»-ը։ «Խաղասերների ընտրություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «Wicked Games»-ի «Eye of Bahamut» խաղը։

«Տեխնիկական առաջադրանքներում հստակ ձևակերպել ենք ոչ միայն այն պահանջները, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում», - նշել է B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:

Հայտերի գնահատումն իրականացվել է բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն են ստացել աջակցել քվեարկությանը։

Հավելենք, որ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը բաշխվել է 9 լավագույնների միջև և ուղղվել է հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր