211652_close_icon
views-count964 դիտում article-date 14:26 08-12-2023

Երևանում կկայանա 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով առաջին B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 13-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կկայանա խաղային ոլորտի առաջին՝ B.F.T.H. Arena
մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 333 000 FTN, կամ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար։

Խաղային ինդուստրիայի այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը,
1x2Network-ը, Tom Horn Gaming-ը, KA Gaming-ը և Spinomenal B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը
մասնակցող 50 միջազգային կազմակերպությունների թվում են։ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը նախորդող
4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց
մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Խաղերը ներառում են 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին,
FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։

B.F.T.H. Arena մրցանակաբաշխության հաղթողները կհայտարարվեն հետևյալ 6 անվանակարգում` «Առցանց
խաղատան լավագույն խաղ», «Լավագույն FTN կազինո խաղ», «Լավագույն խաղային դիզայն», «Լավագույն
խաղային սյուժե», «Լավագույն Bahamut խաղ» և «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ»։

«Տեխնիկական առաջադրանքներում մենք նշել ենք ոչ միայն այն, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից
է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում։ Մրցանակի հավակնող մշակող թիմերից ու
կազմակերպություններից ակնկալում ենք ստեղծարար միտք, նորարարական լուծումներ, ներկայացուցչական
դիզայնով խաղեր և մրցակցության արժանի արդյունք», - նշել է B.F.T.H. Arena մրցանակաբաշխության
նախաձեռնող Վիգեն Բադալյանը:

Հայտերի ներկայացման ընթացքի թափանցիկությունն ապահովել է աուդիտ իրականացնող DBS Assure միջազգային
ընկերությունը, որը վերահսկում է թեկնածուների նախնական ընտրության գործընթացը՝ ապահովելով բոլոր քայլերի
թափանցիկությունը, անաչառությունն ու անվտանգությունը։

Մրցանակաբաշխության ընթացքում գնահատումը կիրականացվի բացառիկ մոտեցումով․ մասնակիցները
հնարավորություն կունենան աջակցել քվեարկությանը։

Հավելենք, որ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը կբաշխվի 6 լավագույնների միջև և կուղղվի հաղթող խաղային
նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր