211652_close_icon
views-count34882 դիտում article-date 12:24 05-07-2024

Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Գայանե Պ․-ն և հայտնել, որ 45-ամյա Արտակ Կարապետյանին պատկանող Շերամի փողոցի 96/13 հասցեում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը կտրել և պատուհանով մուտք են գործել ներս, տան իրերը խառնել են և գողություն կատարել, իսկ Ա.Կարապետյանը բացակայում է երկրից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու փորձաքրեագետը պարզել են, որ հունիսի 18-ի ժամը 22։30-ից մինչև հունիսի 19-ի 09։00-ն ընկած ժամանակահատվածում պոկել հանել են նշված հասցեում գտնվող երկհարկանի առանձնատան առաջին հարկի ննջասենյակի պատուհանի երկաթե ճաղավանդակը և բացելով ննջասենյակի պատուհանը խոհանոցի պահարանից գողացել փոքր չափի չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել են 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև փորձել են բացել մեծ երկաթե չհրկիզվող պահարանը, սակայն չեն կարողացել բացել և իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանք ավարտին չեն հասցրել:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր