211652_close_icon
views-count1195 դիտում article-date 12:59 04-07-2024

Անձրև, ամպրոպ, առանձին շրջաններում՝ կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 4-5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին նույնքան կնվազի։

Նմանատիպ նյութեր