211652_close_icon
views-count1165 դիտում article-date 14:50 19-06-2024

Կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանի առանձին հատվածներում հունիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 20-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Հունիսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 19-ին, 22-ին և 24-ին կեսօրից հետո, 21-ի և 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր