211652_close_icon
views-count28140 դիտում article-date 11:37 16-06-2016

Դատական դեպարտամենտի պաշտոնյան Երևանում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` իրեն զգում էր ինչպես երկնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կան պաշտոնյաներ, ովքեր, երբ հանդիպում են զանգվածային լրատվամիջոցների հետ, կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք երբևէ օրինախախտումներ թույլ չեն տվել: Այսօր` հունիսի 16-ին, Մաշտոցի պողոտայում Hyundai մակնիշի 004 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը «ճեմում էին» առանց ամրագոտու: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառվածէ ՀՀ դատական դեպարտամենտի հաշվեկշռում, իսկ օրինախախտ ուղևորն էլ նշված կառույցի «շիշկեքից» է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիիկանություը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և դատական դեպարտամենտի պաշտոնյան վարչական պատասխանատվության կենթարկվի: Ի դեպ` բազմաթիվ դատական նիստեր են տեղի ունեցել, երբ դատավորները վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկել նման արարքների համար: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր