Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը
Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։
Tert.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիրի թաղապետարանում խուզարկություն է։ ՔԿ խոսնակը տեղեկացրել էր․
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։