25982 դիտում
20:23 02-07-2024
Ավտովթար-հրդեհ՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ հրշեջները մարել են կրակը․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենան է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գալստյանի, դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Մուրադյանի գլխավորությամբ։
Վերջինիս հանձնարարականով պարեկներ Նարեկ Եղիազարյանն ու Սարգիս Ղուկասյանը սահմանազատել են տարածքը, դադարեցրել երթևեկությունը նշված վայրում, որպեսզի խցանում տեղի չունենա և հրշեջները կարողանան աշխատեն։
Ըստ նախնական տեղեկությունների «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը վրացական համարանիշներով է եղել, բախվել է ճանապարհի եզրի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34730 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ