211652_close_icon
views-count75726 դիտում article-date 18:27 01-07-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը Գեղարքունիքի մարզում էին․ ի՞նչ հանձնարարականներ է տվել նախարարը ջրային պարեկներին ու փրկարարներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը այցելել էին Գեղարքունիքի մարզ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ջրային պարեկների և փրկարարների կողմից նախարար Վ․ Ղազարյանի հանձնարարականով ուժեղացված ծառայության անցնելն է Սևանում և առափնյա հատվածներում։

Նախարարին և ՆԳՆ ոստիկանության պետին դիմավորեցին ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նախարարին տեղում իրավիճակի մասին զեկուցեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։

Անփորձանք ծառայություն մաղթելով պարեկներին ու փրկարարներին՝ Վ․ Ղազարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պատահարների, հանցագործությունների, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու, դրանք կանխելու միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ։

Նա հորդորել է ջրային պարեկ-փրկարար համագործակցված ու հետևողական ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ իրավախախտների նկատմամբ լինել անհանդուրժող:

Նախարարը տեղում ծանոթացել է ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն:

Ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու նաև Սևանա լճի հարակից ճանապարհներին՝ ուշադրության կենտրոնում պահելով իրավախախտում կատարած վարորդներին, իսկ ոչ սթափ վարորդների նկատմամբ կկիրառվի խիստ պատժամիջոց:

Սևանա լճում իրենց հանգիստն անցկացնել նախընտրող մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ՆԳ նախարարությունը հորդորում է լինել օրինապահ, պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 859+
859+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր