211652_close_icon
views-count9774 դիտում article-date 21:36 29-06-2024

Ռուսաստանում Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ահարոն Պապոյանը և նրա ընտանիքը փորձում են խլել «Թոփ Մարկետ» ՍՊԸ-ի գույքը, իսկ ոստիկանությունը լռում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թոփ Մարկետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն այսօր հունիսի 29-ին ահազանագել է SHAMSHYAN.com, հույսով, որ ոստիկանությունը կմիջամտի և երկու ամիս տևող խնդիրը կհանգուցալուծվի:

Ըստ նրա, բանն այն է, որ բիզնես կապերով հայտնի և Ռուսաստանում Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ահարոն Պապոյանը, իր եղբայր Արսեն Պապոյանի միջոցով նախկինում իրենց ընտանիքին պատկանող Ավանի Ծարավ Աղբյուր 55/5 շենքի 331 տարածքից 22․06․2024թ․ին բացահայտ հափշտակել են «Թոփ Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող գույքի մեծ մասը՝ մոտ 10 մլն դրամ արժողությամբ։

«Թոփ Մարկետ» ՍՊԸ ներկայացուցիչը նշում է, որ արդեն երկու ամիս ձգձգվող խնդիրը հանգուցալուծում չի ստանում, չնայած, որ գործարարը լավ քաջատեղյակ էր, որ այդ տարածքում ենթավարձակալությամբ գործում է «Թոփ Մարկետ» ՍՊԸ-ն, սկզբում համաձայնել է տարածքը վաճառել ընկերությանը, հետո որոշումը փոխել է և անհիմն պատճառաբանությամբ հորդորել է սկզբում անջատել հոսանքը, հասցնել մեծ վնասներ, հետո էլ ստիպել է լքել տարածքը, այնուհետև չէ թույլատրել, որ ենթավարձակալը տարածքից հանի իրեն պատկանող մսի սառնարանային գույքը՝ ոստիկանության կողմից սահմանված ժամկետում: Օրեր անց նրանք նաև ներխուժել են դեռևս 31․05․2024 թ․ից արդեն երրորդ անձի պատկանող տարածք (քանի որ իրենց այդ տարածքը արդեն վաճառել են այլ անձի) և բացահայտ գողացել գույքը՝ ՍՊԸ-ին հասցնելով մեծ վնասներ։

Մինչ այժմ ՍՊԸ-ն տեղյակ չէ, թե որտեղ է տեղափոխվել իր գույքը, իսկ ոստիկանությունը և ՀՀ քննչական կոմիտեն ոչինչ չեն ձեռնարկում՝ հավանաբար Ահարոն Պապոյանի բարձրաշխարհիկ կապերի պատճառով։ Շուրջ 40 օր է ՍՊԸ-ն չի տիրապետում իր գույքին, այն դեպքում, որ ներկայացրել է անգամ նոտարական վավերացմամբ հավաստիացում վարձակալից, որ ամբողջ գույքը պատկանում է ենթավարձակալին, իսկ ինքը տարածքում չունի ոչ մի գույք։ Անգամ այս հավաստումները հաշվի չի առնվում և գույքը դեռ գտնվում է Պապոյանների ընտանիքի չարագործ ձեռքերում։

Նշենք, որ ենթավարձակալը ապօրինի գործողությունների մասին հաղորդում է տվել Ավանի ոստիկանություն, իսկ գործն այդպես էլ ընթացք չի ստանում, վարույթ չի նախաձեռնվում:

SHAMSHYAN.com յութուբյան էջում հրապարակված "Տեսախցիկն արձանագրել է ըստ տուժողի` գողության պահը" վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ

Տարածքի սեփականատիրոջ հետ չունենալով որևէ վարձակալական կամ այլ պայմանագիր Թոփ Մարկետ ՍՊԸ֊ն անհասկանալի պայմաններում զբաղեցրել է հիշյալ տարածքը և հրաժարվել այն ազատել, երբ ներկայացվել է սեփականատիրոջ կողմից համապատասխան պահանջ։ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցների կողմից տարածքն ազատելու համար տրված ժամկետի ավարտից հետո` Ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ սեփականատիրոջը վերադարձվել է տարածքը, որտեղ առկա է եղել որոշակի շարժական գույք, որի սեփականության իրավունքը եղել է վիճելի։ Տվյալ գույքն առավել ապահով տարածք տեղափոխելու և տարածքն ազատելու նպատակով կատարվել է փոխադրման աշխատանքներ, որին ներկա են գտնվել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներ` հասարակական կարգն ապահովելու նպատակով։ Ա.Պապոյանը և նրա ընտանիքի անդամները մշտապես պատրաստակամ են եղել տրամադրել տարածքում առկա գույքը այն անձին, ով կներկայացնի սեփականության իրավունքի փաստը հավաստող բավարար ապացույցներ կամ գույքը հանձնելու վերաբերյալ իրավասու պետական մարմնի գրավոր կամ բանավոր օրինական պահանջ։ Ինչ վերաբերում է Ա.Պապոյանի և նրա ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, զրպարտող հայտարարություններին, ինչպես նաև առերևույթ սուտ մատնություններին, ապա ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով վերականգնելու ուղղությամբ։


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր