34311 դիտում
21:30 30-06-2024
Մգեցված ապակիներով ավտոմեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ «նիվիստ»-ի ընկերը նեղացած ասում էր․ «Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է հայտնաբերել ու վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտ այն վարորդներին, որոնց կողմից վարած ավտոմեքենաների առջևի և կողային ապակիները թաղանթապատված են թույլատրելիից առավել։
ՊԾ պետ Արթուր Խուդինյանի հսկողության վրա է դրվել այդ ամենը ու վերջին օրերին բազմաթիվ օրինախախտ վարորդներ ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ այդ թվում մուգ ապակիներով ավտոմեքենայով երթևեկելու համար։
Այսօր՝ հունիսի 30-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայություն կատարելու ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Հրազդանից դեպի Երևան ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է մեքենան ամբողջությամբ, ժողովրդի լեզվով ասած, «սև տոլած» վիճակով։ Տեղում Լ․ Բադալյանի կարգադրությամբ իրականացվում է «Սև ձեթը, որ վառվում է, դառնում է ոչ պիտանի» օպերացիա և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ հայտնաբերվում է օրինախախտ «Նիվիստ»-ը ով էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Տեղում պարզվում է նաև, որ համարանիշների վրա էլ վարորդը փակցրած է լինում ինչ-որ ձկան լոգո ու մինչ պարեկը արձանագրություն էր կազմում, վարորդը փորձում է Վ․ Կարապետյանին համոզել, որպեսզի արձանագրություն չկազմվի և դիմապակու ու կողային ապակիների վրայից «պլյոնկեքը» չպոկեն։ Այդ ամենը օգուտ չի տալիս իսկ դեպքի վայր ժամանած «Նիվա»-ի վարորդի ընկերն էլ նեղսրտում էր, ասելով․ «Ընենց պոկել տվիք «պլյոնկեքը», ոնց որ թե թավայի մեջ բուղաչի համար լցած ձեթը վառվում էր, պլյոնկա էր էլի, արևից պաշտպանվում էինք։ Հիմա որ պոկեցինք, ինչ խերվեցիք, էն ժամանակ շոգին ավտոմեքենայի մեջ հանգիստ կարում էինք տաք-տաք բուղաչա ուտեինք, քանի որ արևը չէր խանգարում, հիմա էլ չենք կարողանալու»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարչական պատասխանատվության ենթարկված «Նիվիստը» Կոտայքի մարզի բնակիչ է, ում նախկինում ևս Վ․ Կարապետյանը վարչական պատասխանատվության է ենթարկել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
45333 դիտում
13:16 03-11-2015
Ճանապարհային ոստիկանությունը սկսում է ուժեղացված ռեյդեր՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների դեմ
Այս բաժնից
9597 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին