64947 դիտում
15:04 30-06-2024
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Վանանդ գյուղում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանանդ գյուղի վարչական տարածքում, գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ն անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ 5-ին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Վիրավորներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոմիկ Վարդանյանն ու Համլետ Նիկոյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանը։
Վթարի մասին ոստիկանության Բաղրամյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդները խնամիներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+