211652_close_icon
views-count57271 դիտում article-date 10:25 30-06-2024

Ողբերգшկան ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՎԱԶ 2115»-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զnհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենան և Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վանյա Թունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2115»-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Գ․ Գևորգյանն ու մյուս ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

 Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Ստեփանյանն ու պարեկ Մանուկ Դոլուխանյանը։ 

Ժամանել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգանաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր