211652_close_icon
views-count9100 դիտում article-date 19:47 16-12-2016

Պայթեցնելու միջոցով վնասվել է Վանաձորի «Վիպ Մարկետ» խանութի գույքը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու պայթեցնելու միջոցով Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել մի շարք փորձաքննություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։ [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր