211652_close_icon

Թուրքիայում չորս մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count907 դիտում article-date 18:21 23-06-2024
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում չորս մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման գործակալությունը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ Դողանշեհիրի շրջանում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել տեղական ժամանակով 21։29-ին։ Սեյսմիկ երևույթի օջախը գտնվել է 10,96 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր