211652_close_icon
views-count700 դիտում article-date 17:53 22-06-2024

Թուրքիայում հրդեհի պատճառով զոհվել է 12 մարդ, 78 հոգի վիրավորվել է

Թուրքիայի իշխանությունները տեղայնացրել են գյուղատնտեսական հրդեհը, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել է 78 հոգի, հրդեհի շրջանը գտնվում է Սիրիայի եւ Իրաքի հետ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, շաբաթ օրը տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։

Հրդեհն սկսվել է հինգշաբթի ուշ երեկոյան խոզանն այրելու պատճառով, այն տարածվել է ուժեղ քամու պատճառով, տեղեկացրել են տեղի նահանգապետի գրասենյակում։

Իշխանություններն սկսել են հրդեհի պատճառների հետաքննությունը, տեղեկացրել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչը Х-ի իր միկրոբլոգում։

NTV հեռուստաընկերությունը եւ այլ աղբյուրներ տեղեկացրել են, որ հրդեհն արդեն վերահսկման տակ է, եւ իշխանություններն աշխատում են այրված տեղամասերի սառեցմամբ։ NTV-ի տվյալներով՝ շատ կենդանիներ, որոնք հայտնվել են կրակի ծուղակում, սատկել են։

Նմանատիպ նյութեր