211652_close_icon
views-count238 դիտում article-date 14:09 21-03-2026

Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել

Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում Անկարա-Օսմանիե երթուղով ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: Ավտոբուսում եղել է 54 ուղևոր: Ադանայի նահանգապետի խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Նախնական տվյալով՝ վարորդը կորցրել է կառավարումը ոլորանում, ինչից հետո ավտոբուսը շրջվել է: Վթարի փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել։

Նմանատիպ նյութեր