211652_close_icon

Մոսկվայի «Մանկական աշխարհ»-ում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

views-count547 դիտում article-date 15:08 24-08-2025
Մոսկվայի «Մանկական աշխարհ»-ում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն։

Եվս երեք մարդ տուժել է, երկուսը հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ, հայտնում է մայրաքաղաքի առողջապահության վարչության Telegram-ալիքը։

««Մանկական աշխարհ»-ի երրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տուժել է երեք մարդ։ Երկուսը հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ, մեկին օգնություն է ցուցաբերվում տեղում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Եվս երեք մարդ տուժել է, երկուսը հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ, հայտնում է մայրաքաղաքի առողջապահության վարչության Telegram-ալիքը։

Նշվում է, որ տեղում աշխատում են շտապօգնության բրիգադները, Անհապաղ բժշկական օգնության կենտրոնը և այլ ծառայություններ։

Նմանատիպ նյութեր