211652_close_icon
views-count697 դիտում article-date 17:15 22-06-2024

Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ

Աստանայում 26–հարկանի վարչական և բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է շենքի 26–րդ հարկում և հաշված րոպեների ընթացքում տարածվել։ Մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։

«Դեռևս հրդեհը մարման աշխատանքներ են ընթանում։ Դեպքի վայրում գործի են դրվել բարձր ճնշման պոմպեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շենքից տարհանվել է 8 մարդ, այդ թվում՝ երեխա։ Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 70 հրշեջ։

Նմանատիպ նյութեր