Ղազախստանում մարել են հայտնի «Աբու Դաբի Պլազա» 88 հարկանի համալիրում բռնկված հրդեհը. տեսանյութ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հրդեհ է բռնկվել բազմաֆունկցիոնալ «Աբու Դաբի Պլազա» համալիրում, տեղեկացնում է Tengrinews.kz-ն:
Այրվել են 25-րդ հարկում գտնվող կաղապարամածները: Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել գազի բալոնների պայթյուն: Հայտնել է Ղազախստանի ՆԳՆ ԱԻ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:
Զոհերի և վիրավորներիմասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հրդեհի վայրում ներգրավվել են 17 հրշեջ-միավորվներ և 60 հրշեջ-փրկարարներ:
Համալիրն ունի 88 հարկ: Նրա շինարարությունը սկսվել է 2010 թվականին և պետք է ավարտվել այս տարի: Համալիրը լինելու է Ղազախստանիու Կենտրոնական Ասիայի ամենաբարձր շինությունը: