211652_close_icon
views-count628 դիտում article-date 16:22 22-06-2024

Սողանք Շվեյցարիայում. երեք մարդ անհետ կորել է

Շաբաթ օրը երեք մարդ անհետ կորել է Շվեյցարիայի հարավ-արեւելքում ուժեղ ամպրոպի եւ անձրեւի պատճառով, տեղեկացրել է АР-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Հաջողվել է մի կնոջ ողջ հանել սողանքից. նա թաղվել էր ալպյան Միսոկս հովտում, Գրաուբյունդենում։ Երեք անհետ կորածների փրկարար գործողությունը շարունակվում է։

Շվեյցարիայի այլ հատվածներում Ցերմատ հանրահայտ զբոսաշրջիկային վայրը հարավային Վալե կանտոնում, որտեղ գտնվում է լեգենդար Մաթերհորն լեռը, մնում է անհասանելի։ Տեղատարափ անձրեւների եւ ձնհալի պատճառով Մաթերվիսպա գետը դուրս է եկել ափերից՝ գյուղը կտրելով աշխարհից։

Նմանատիպ նյութեր