Սողանք՝ Մյանմարում. ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում
Առնվազն 12 մարդ է զոհվել և ևս 100-ը անհետ կորել Մյանմարի հյուսիսային Կաչին նահանգում առաջացած սողանքների հետևանքով: Այ մասին հաղորդել է Xinhua գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղի ժամանակով ժամը 07:00-ի սահմաններում, Խպական քաղաքից ոչ հեռու: Տեղի փրկարարական ծառայության տվյալներով՝ սողանքն առաջացել է, երբ հանքագործները նեֆրիտի որոնման աշխատանքներ էին կատարում:
Փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում անհետ կորածներին գտնելու ուղղությամբ: