Ավերիչ սողանք` Բուրունդիում. կան տասնյակ զոհեր ու անհետ կորածներ
Բուրունդիում տեղատարափ անձրևներից առաջացած ավերիչ սողանքի հետևանքով զոհվել է 20, անհետ կորել` առնվազն 10 մարդ. մոտ 3 հազար մարդ զրկվել է տնից:
Ցեխաջրերով հեղեղված գետերը դուրս են եկել ափերից` ավերելով կամուրջներ և հեղեղելով փողոցներ:
Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: