862 դիտում
22:26 21-06-2024
ԵՄ անդամության հայտի հարցով լսումների նպատակը հանրությանը իշխանության հեռացման օրակարգից շեղելն է
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է արել․
«ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին զուգահեռ, որին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:
Մեր կարծիքով, այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման իրական օրակարգից:
Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերման իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը։
Իշխանությունները և նախագծի հեղինակները նախ և առաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։ Նկատի ունենալով ՀՀ ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունները, տնտեսության և արտաքին առևտրի կառուցվածքը, նման քայլը կարող է խիստ վնասակար լինել Հայաստանի տնտեսության համար:
ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Հանրաքվեի միջոցով անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ ԵՄ կողմից դրական արձագանքի հնարավոր բացակայությունը լրջագույն հարված կլինի երկրի հեղինակությանը։ Պատահական չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։
Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակելու է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների՝ հակառուսական, հակաեվրոպական, պիտակավորումներով»։

Նմանատիպ նյութեր
844 դիտում
23:06 15-08-2023
Ադրբեջանի կեղծ տեղեկատվական արշավի նպատակը ԼՂ-ի հումանիտար հարցից շեղելն է. Նազելի Բաղդասարյան
1935 դիտում
17:22 17-11-2021
Իշխանության նպատակը շարունակական զիջումներով իշխանության մնալն է․ «Հայաստան» դաշինք
2414 դիտում
15:36 29-05-2020
Մարուքյանը ԵԽԽՎ-ում նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող
Այս բաժնից
679 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
640 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
694 դիտում
15:45 18-01-2025
Այն, ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում արդարացում չունի․ Լևոն Արոնյան