38620 դիտում
10:22 19-06-2024
Շտապօգնության մասնակցությամբ հերթական դեպքը՝ Կոտայքի մարզում. կանչի մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 19-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ջրվեժ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել քարե շինության մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող բուժքույրը, ով կանչի վայր էր մեկնում, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+