211652_close_icon
views-count16366 դիտում article-date 23:21 18-06-2024

Ոստիկանության կողմից որոնվում են Ազգային ժողովի նախկին պատգամավորն ու նրա որդին. վերջիններս կասկածվում են քաղաքացու նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել է իր հետ, ապա իր հասցեին տվել հայհոյանքներ ու ոտքով հարվածել իրեն պատկանող ավտոմեքենային։

Այդ ընթացքում իրենց են մոտեցել իրեն անծանոթ մի քանի անհայտ անձինք ու սկսել են հարվածներ հասցնել իրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Զ. Հակոբյանի ասած անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 58-ամյա Տաճատ Վարդապետյանը և 29-ամյա Ասքանազ Վարդապետյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Վարդապետյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, իսկ Ա. Վարդապետյանը նրա որդին է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր