20477 դիտում
15:14 05-08-2014
Ոստիկանության բարձրաստիճան նախկին սպան ու նրա շարքային որդին կասկածվում են ոստիկաններին ծեծելու մեջ. ՀՔԾ-ի կողմից կան ձերբակալվածներ
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, երեկ` օգոստոսի 4-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են Վեդի քաղաքի Սայաթ-Նովա 19 տան բնակիչ 26-ամյա Սամվել Արթենյանը, Վեդի քաղաքի Ս. Նիկողոսյան 13 տան բնակիչ 24-ամյա Սրապիոն Արթենյանը, նույն հասցեի բնակիչ 54-ամյա Ռազմիկ Արթենյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ 2011 թվականի հունվարի 22-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 316 հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, րրը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 2011-ի հունվարի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում:
Ահազանգով նշված վայր են մեկնում ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ատոմ Ասատրյանի, անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռուբիկ Սաղաթելյանի, նույն բաժանմունքի տեսուչ Ռոման Միսակյանի գլխավորությամբ:
Մի խումբ վեդիցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ այդ ժամանակ Ռազմիկը, Սամվելը, Սրապիոնը սկսել են հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հարձակվել ոստիկանների վրա, ու այդ ժամանակ ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռ. Արթենյանը նախկինում աշխատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պահպանության պետ, կոչումով փոխգնդապետ է, իսկ Ս. Արթենյանը նրա որդին է, ով աշխատել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ոստիկանության Վայքի բաժնում, հերթապահ մասի ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վեդիցիները նաև ասում էին, որ եթե ժամանակին ոստիկանությունը օպերատիվորեն պատժեր Արթենյաններին իրենց կատարած ապօրինությունների համար, ապա նրանք մարզում իրենց անպարտելի չէին զգա, չէին օգտագործի իրենց ոստիկանի վկայականը:
Արթենյանների համար արդեն ավանդույթ էր դարձել հասարակության նկատմամբ ցուցաբերել լկտի վարքագիծ, անհանդուրժողական կեցվածք ոստիկանության նկատմամբ:
Եղել են անգամ դեպքեր, երբ նրանք հատուկ ընդգծված ատելություն ու լկտիություն են ցուցաբերել ոստիկանության և ոստիկանական համազգեստ կրող անձանց նկատմամբ:
Լինելով ոստիկանության նախկին սպա՝ ավագ Արթենյանը և կրտսեր Արթենյանը բազմաթիվ անգամներ Range Rover, Mercedes 600 և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներով հասարակության նկատմամբ ցուցաբերել են լկտի վերաբերմունք, իսկ երբ այդ պահին նշված վայրերում եղել են ոստիկաններ, ի նշան հայհոյանքի ձեռքի միջնամատ են ցուցաբերել, արհեստական վթարային իրավիճակներ ստեղծել, ռեպլիկներ արել ու հիմա առաջին հերթին մեղավոր են ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ովքեր եթե ժամանակին դրանց տեղը ցույց տային իրենց կատարած հակահասարակական արարքների համար ապա բանը սրան չէր հասնի:
Մի քանի քաղաքացիներ էլ ժամանակին հրաժարվել են նրանց կատարած ապօրինությունների մասին հայտնել ոստիկանություն, պատճառաբանելով, որ մեկա «շունը շան թաթ չի կծի»:
Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում Արթենյանները սպառնում են ճանապարհներ փակել և այլ բողոքի ակցիաներ կատարել, վեդիցիներից մի քանիսը պատասխանում էին. «Ժամանակին ոստիկանության կերակրատաշտից սնվեցին, հետո ղալաթներ արեցին ու համակարգից հեռացրեցին, սկսեցին դառնալ հակաոստիկան, սաղ մարզն էլ փորձելով շանտաժի ու կլյաուզիայի միջոցով ահ ու դողի մեջ պահել»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վաղը՝ օգոստոսի 6-ին, Արթենյանների հարազատները այցելելու են գլխավոր դատախազություն ու պահանջելու են հանդիպում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ու ըստ տեղեկությունների՝ դատախազություն են փոխանցելու իրենց հարազատների անմեղությունը հաստատող տեսաերիզներ: