211652_close_icon
views-count874 դիտում article-date 17:18 18-06-2024

Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Նշվում է, որ Շերակը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ։

Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նմանատիպ նյութեր