211652_close_icon
views-count772 դիտում article-date 18:07 04-04-2023

Սլովակիայի Ազգային խորհրդի պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

«Մենք պետք է հիշենք զոհերի մասին. իրավունք չունենք մոռանալու հայ ժողովրդի հետ կատարված դժբախտությունը: Պետք է շարունակենք ապացուցող աշխատանքներն ապագա սերունդների համար»,-այսպիսի գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Սլովակիայի խորհրդարանականներն այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

 

Նմանատիպ նյութեր