211652_close_icon

Արարատի մարզում պարեկների աշխատանքի շնորհիվ «յաշիկավորները» այլևս գլխացավանք չեն մյուս վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count61444 դիտում article-date 10:46 18-06-2024
ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ կարողացել են հասնել այնպիսի արդյունքի, որ մարզում պակասել է այնպիսի վարորդների թիվը, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ որոշ անձինք, ովքեր մարզում եղանակ էին ստեղծում, դադարեցրել են, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Աբու-Լալա Մահարու» նման միմյանց ուղեկցելով շրջել:

Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մարզում աչքի ընկնողները մի քանի ավտոմեքենաներով ոչ միայն շրջում, այլ նաև խոչընդոտ էին հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ հիմնականում օգտագործելով «յաշիկներ»:

Օրեր առաջ SHAMSHYAN.com-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես էին Արարատի մարզում «յաշիկավոր տղերքը» երթևեկում մի ուղղությամբ, և ոչ մի խոչընդոտ չէին ստեղծում մյուս վարորդների համար, և դա առաջին հերթին մարզում Պարեկային ծառայության օպերատիվ ու համարձակ աշխատանքի շնորհիվ է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր