211652_close_icon
views-count25101 դիտում article-date 19:56 16-06-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ «ICE BEER» գարեջրատան դիմաց ծագած վիճաբանության ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցում Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Գնել Մ․-ն  և 26-ամյա Էրիկ Գ․-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ հնարավոր է, որ վերջիններս մարմնական վնասվածքներ հասցրած լինեն միմյանց և նշված վիճաբանությունը գուցե շարունակություն ունենա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով և կատարված ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 28-ին ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 4/7 հասցեում գործող «ICE BEER» գարեջրատան դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Գնել Մ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Պ․-ն և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն  ծեծի են ենթարկել Էրիկ Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և Էրիկ Գ․-ի հորը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր