211652_close_icon
views-count1030 դիտում article-date 22:42 14-06-2024

Տպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է. Տիգրան Աբրահամյան

Օրվա ընթացքում այցելել եմ ձերբակալվածների պահման վայրեր` տեսակցել փաշինյանական իշխանության սադրած բախումների հետևանքով ձերբակալված շուրջ 2 տասնյակ քաղաքացիների: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Նրանց հիմնական մասը ոստիկանության առանձին խմբերի, ծառայողների խոշտանգումների հետևանքով տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել:

Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ինքը խոշտանգումների և մարդկանց արժանապատվությունը տրորող անձանց հանցավոր խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է, ովքեր ուղիղ իր ցուցումներն ու ցանկություններն են կատարում:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր զուգահեռ նշում են, որ հանդիպել են նաև ոստիկանների, ովքեր փորձել են ծեծուջարդը կանխել, սակայն ակնհայտորեն դա նրանց չի հաջողվել»,- հայտնել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր