211652_close_icon
views-count730 դիտում article-date 20:00 14-06-2024

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկից մինչև Արցախի պող. – Այվազովսկի փող. խաչմերուկը ճանապարհահատվածները: 

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

Նմանատիպ նյութեր