211652_close_icon
views-count859 դիտում article-date 11:29 14-06-2024

Թույլ չենք տալու, որ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանավորման ծրագիրը մեկնարկում է և մտնում գործնական փուլ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ ծրագրի համար կարող են դիմել ԼՂ այն բնակիչները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
«Հայաստանի կառավարությունն աջակցելու է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում։ Ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ թույլ չենք տալու՝ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար։ Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա չպետք է շփոթի իշխանության թուլության հետ։ Հույս ունեմ, որ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք ու չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձները կոնկրետ հասցեներով»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր