211652_close_icon
views-count23730 դիտում article-date 16:09 28-04-2018

Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է. էլ կապ չունի՝ ով ում եղբայրն ու բաջանաղն է. Ն. Փաշինյան

Հայաստանում լկտիությունների, բեսպրեդելության, ամենաթողության էջը փակված է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Իջևանում կայացած հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ես ծնունդով իջևանցի եմ, բայց քաղաքական գործունեության մեջ, ընդհանրապես քաղաքացիության զգացումով որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ, ես նույնքան իջևանցի եմ, որքան ղարաբաղցի, գորիսեցի, կապանցի, եղեգնաձորցի, գյումրեցի, վանաձորցի: Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է: ՀՀ-ում այլևս մարդիկ չպետք է գնահատվեն նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ու բաջանաղի ախպերն են, ում հետ են մոտիկ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հավասար հնարավորություն մնացած քաղաքացիների հետ: Սա վերաբերում է տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը և այլն: Հայաստանում լկտիությունների, բեսպրեդելության, ամենաթողության էջը փակված է: Բոլորը հավասար են լինելու օրենքի առջև: Իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում առաջին հերթին իմ հարազատները, մտերիմները, պետք է պատասխանատու լինեն, կարգապահ, համեստ: Ես ուզում եմ հավատալ, որ նույնիսկ նման հայտարարությունների կարիքը չկա, որովհետեւ այս հեղափոխությունը ժողովրդին ներշնչել է փոխադարձ սեր ու հարգանք»,-հայտարարեց նա: Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է, սակայն հարկավոր է եւս մի կարճ ժամանակահատված այդ դե ֆակտո հաղթանակը թե յուրե արձանագրելու համար: «Իշխանությունը հույս ուներ, որ հասարակությունն այնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել: Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս պրոցեսը ավարտին հասցնելու համար:

Նմանատիպ նյութեր