Վրաստանի իշխանությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե
Վրաստանի իշխանությունների դեմ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները «վիրավորական են և չեն համապատասխանում» երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, այսօր Բեռլինում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Փոխանցում է Azatutyun.am-ը։
«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ այս պատժամիջոցները լուրջ չեն։ Հուսով եմ, որ դրանք ի վերջո կվերանայվեն», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Միացյալ Նահանգները վրացական իշխանությունների ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ էին սահմանել նախորդ շաբաթ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի հաստատումից հետո։