550 դիտում
13:45 04-09-2024
Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ. Կոբախիձե
Սալոմե Զուրաբիշվիլին, երկրի Սահմանադրությունը խախտելուց հետո, փաստանցի Վրաստանի նախագահը չէ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ: Նա ճանաչել է Սահմանադրական դատարանի օրինականությունը, երբ հայց է ներկայացրել դրան։ Իսկ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա Սահմանադրությունը խախտած նախագահ է։ Միակ բանը, որի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին ֆորմալ պահպանում է նախագահի պաշտոնը, «Ազգային շարժման» (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության - Խմբ.) աջակցությունն է»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին, նա դարձավ «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ «Ազգային շարժման» նախագահն ու դրա «սովորական խամաճիկը»։
2023 թվականին Զուրաբիշվիլին մի քանի արտասահմանյան այցեր է կատարել՝ առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Սահմանադրությունը թույլ է տալիս Վրաստանի նախագահին արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն վարչապետի համաձայնությամբ։ Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ նախագահի իմփիչմենթի հարցով։ Սահմանադրական դատարանը պաշտպանել է Զուրաբիշվիլիին հեռացնելու առաջարկը, սակայն իշխող կուսակցությունը խորհրդարանում չուներ բավարար ձայներ՝ իմփիչմենթ հայտարարելու համար (150 ձայնից առնվազն 100-ը)։ Ընդդիմությունը չի աջակցել Զուրաբիշվիլիի իմփիչմենթին:
Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Նմանատիպ հայցեր են ներկայացրել նաև ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները: Օգոստոսի վերջին դատարանը երեք նիստ է անցկացրել, որոնց ընթացքում լսել է կողմերի դիրքորոշումները։ Հայցվորները պահանջում են օրենքը ճանաչել Սահմանադրության 78-րդ հոդվածին չհամապատասխանող: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
982 դիտում
23:03 11-06-2024
Վրաստանի իշխանությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե
3191 դիտում
10:20 29-11-2018
Սալոմե Զուրաբիշվիլին 59,56 տոկոս ձայներով հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրություններում
Այս բաժնից
1870 դիտում
23:35 15-09-2024
Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել
523 դիտում
21:05 15-09-2024
Եթե ես լինեի նախագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի. Թրամփ
736 դիտում
20:37 15-09-2024
Ռուս զինծառայողները ազատագրել են Կուրսկի մարզի Բորկի բնակավայրը ուկրաինական կազմավորումներից