slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այն. Կոբախիձե
211652_close_icon

Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այն. Կոբախիձե

views-count1858 դիտում article-date 12:30 27-10-2024
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Փոխանցում է Tert.am-ը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ ավելի քան 99% ընտրատեղամասերի տվյալները հաշվելուց հետո «Վրացական երազանք»-ը հավաքել է 54,2%, իսկ ընդդիմությունը՝ 37%։

«Վերջնական տվյալների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է 10 օրվա ընթացքում հավաքվի, և եթե նույնիսկ նախագահը հանդիպում չնշանակի, խորհրդարանը ինքն իրենով կհավաքվի», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» և «Փոփոխության կոալիցիա» կուսակցությունների գլխավորած ընդդիմադիր կոալիցիան, որը բաղկացած է «Ազգային շարժման» նախկին անդամներից, հրաժարվել է ճանաչել Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Կենտրոնականի ընտրական հանձնաժողովի կողմից:

Նմանատիպ նյութեր