211652_close_icon

Էրդողանն այցելել է ընդդիմադիր կուսակցության գրասենյակ

views-count1039 դիտում article-date 19:12 11-06-2024
Թուրքիայի նախագահն այսօր՝ առաջին անգամ վերջին 18 տարիների ընթացքում այցելել է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության գրասենյակ։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Հանդիպմանը նախորդել է Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի միջև մայիսի սկզբին կայացած հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են Սահմանադրության փոփոխություններն ու թուրքական տնտեսության ներկա վիճակը։

«Այսօրվա հանդիպման ընթացքում այս թեմաները ևս հրատապ են եղել», - հաղորդում է Թուրքիայի պետական ТRT հեռուստաընկերությունը։

Նմանատիպ նյութեր